Եռաբլուրում հուղարկավորեցին Ադրբեջանի կողմից խոցված ԼՂՀ ՊԲ ուղղաթիռի անձնակազմի անդամներին (տեսանյութ և լուսանկարներ)
ՀասարակությունԱյս պահին Եռաբլուրում հուղարկավորում են Ադրբեջանի կողմից խոցված ԼՂՀ ՊԲ ուղղաթիռի անձնակազմի անդամներին: Արարողությանը ներկա են բարձրաստիճան զինվորական պաշտոնյաներ, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, շարքային քաղաքացիներ:
Հիշեցնենք, որ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին, ժամը 13.45-ի սահմանում ,ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել էր ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը:
Նոյեմբերի 22-ին ԼՂՀ ԶՈւ-ի հատուկ գործողությունների շնորհիվ հնարավոր եղավ դուրս բերել և ընտանիքներին հանձնել Ազատ Սահակյանի դին, Սերգեյ Սահակյանի և Սարգիս Նազարյանի մասունքները։