Պուտինն ու Իրանի նախագահը հեռախոսազրույց են ունեցել
ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը և Իրանի նախագահ Հասան Ռուհանին հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են Վիեննայում տեղի ունեցած Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների արդյունքները: Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը:
Փոխանցվում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել իրանական կողմի նախաձեռնությամբ:
«Նկատվում է առաջընթաց տեղի ունեցած բանակցությունների ժամանակ»,-հայտնել է աղբյուրը: