Խոշոր ՃՏՊ Մեքսիկայում. տուժել է 39 մարդ
Մեքսիկայի հարավում տեղի է ունեցել խոշոր ՃՏՊ, որի հետևանքով 7 մարդ մահացել իսկ 39-ը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը:
Փոխանցվում է, որ դեռևս անհայտ պատճառով ուղևորատար ավտոբուսի վարորդը կորցրել էր ղեկի կառավարումը, ինչի հետևանքով այն կողաշրջվել է:
Նշվում է, որ տուժածների տեղափոխել են հիվանդանոց: Տուժածների վիճակը գնահատվում է ծանր: