Երկրաշարժ՝ Ինդոնեզիայում
Ինդոնեզիայում տեղի է ունեցել 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Փոխանցվում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 19 կմ հյուսիս-արևմուտք Սիմելու վարչական կենտրոնից:
Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա: Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան: