Ի՞նչ նպատակ է հետապնդում Պուտինի առաջիկա այցը Թուրքիա
ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը պլանավորում է դեկտեմբերի 1-ին մեկնել Թուրքիա: Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն՝ հղում անելով Կրեմլի մամլո ծառայության տարածած հաղորդագրությանը:
Փոխանցվում է, որ Պուտինը մասնակցելու է Բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստին:
«Այցի շրջանակներում տեղի է ունենալու նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը»,-ասվում է հաղորդագրության մեջ: