ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը պաշտոնանկ է արվել
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման աշխատանքից հեռացրել է երկրի պաշտպանության նախարար Չակ Հեյգելին, ով այդ պաշտոնը զբաղեցնում էր 2013 թ-ից: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ երկար բանակցություններից հետո ԱՄՆ-ի նախագահը որոշում էր կայացրել աշխատանքից հեռացնել պաշտպանության նախարարին:
Նշվում է, որ նրան մեղադրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման տարածման մեջ: