Կոլորադոյում սկսվել է մարիխուաննայի տոնական վաճառքը
ԱՄՆ-ի Կոլորադո նահանգում Գոհաբանության օրի նախօրեին զեղչեր են սկսվել մարիխուաննայի գնման համար: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Փոխանցվում է, որ վաճառողները նաև տոնական զեղչեր են սահմանել թմրանյութ ձեռք բերողների համար:
Նշվում է, որ սա վերաբերում է միայն այն խանութներին, որոնք ունեն հատուկ թույլտվություն մարիխուաննա վաճառելու համար: