ՌԴ ԱԳՆ-ն հույս ունի, որ ԵՄ-ն չեղյալ կհայտարարի պատժամիջոնցերը
ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել, որ ԵՄ-ի երկրները, ովքեր հասկանում են փոխադարձ պատժամիջոցների վնասը չաջակցեն դրանց ընդլայնմանը: Այս մասին ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսեյ Մեշկովը:Մեշկովի խոսքով՝ Հունաստանn ավելի խորն է գիտակցում պատժամիջոցների սխալը:
«Եվրամիության ոչ մի երկիր չի կարող միակողմանի քայլի գնալ: Հարկավոր է հաշվի առնել, որ պատժամիջոցներ են կիրառվել և որոնք պետք է չեղյալ հայտարարվեն, բացի այդ հարկավոր է համաձայնեցված որոշում կայացնել»,-ասել է փոխարտգործնախարարը:
Այս մասին գրում է Rambler.ru-ն