Միջուկային ծրագրի շուրջ երբեք հնարավոր չի լինի համաձայնության գալ. Իրանի նախագահ
Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնություն ձեռք չի բերվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հայտարարությանը:
«Մենք միջուկային հարցի շուրջ զիջումների չենք հասել և երբևէ չենք էլ հասնի: Չկա ոչ մի կասկած, որ Իրանի միջուկային տեխնոլոգիան կշարունակի գործել»,-հայտարարել է Հասան Ռուհանին:
Փոխանցվում է, որ ավելի վաղ Իրանի նախագահը հայտարարել է, որ համաձայնագրի բացթողումների մեծ մասն արդեն վերացվել է: