«Ժառանգությունում» լուրջ կերպով դժգոհ են Րաֆֆի Հովհաննիսյանից
«Իրավունք» թերթը գրում է. «Ըստ «Ժառանգությանը» մոտ կանգնած աղբյուրի՝ Րաֆֆի Հովհաննիսյանից բավական դժգոհ են Զարուհի Փոստանջյանը և արմատական տեսակետներ ունեցող մի շարք երիտասարդ գործիչներ։
Նրանք կուսակցության առաջնորդին մեղադրում են չափազանց մեղմ դիրքորոշում ունենալու մեջ, նրա ելույթը Բրյուսելում և երևանյան ասուլիսը գնահատում են «լղոզված» և ամենակարևորը,
այնքան էլ «խելամիտ» չեն համարում «Ժառանգության» որոշումը՝ առայժմ շարունակել մնալ եռյակի կազմում՝ մինչև առաջիկա հանրահավաքը»։
Առավել մանրամասն՝ «Իրավունք» թերթի այսօրվա համարում: