Երշիկ արտադրող խոշոր արտադրամասերը արտադրանքի գները բարձրացնելու նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել
«Հարթակ» թերթը գրում է. «Թերթն իր «Ասում են…» խորագրի ներքո գրում է.
«Հայաստանի երշիկ արտադրող խոշոր արտադրամասերը նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել՝ ժողովրդին ամանորյա «նվեր» մատուցել: Այն է՝ապահովել կտրուկ գնաճ՝ մեծ շահույթ ստանալու նպատակով: Ասում են դա պայմանավորված է նրանով,
որ երշիկ արտադրողները ցանկանում են գոնե այսպես գումար աշխատել՝ տարվա մնացած ամիսներին մի կերպ «ջրի երեսին» մնալու համար: Ըստ այդ ասեկոսեների՝ երշիկների արտադրության ծավալները վերջին ժամանակներս նվազել է, ինչը պայմանավորված է գնողունակության նվազմամբ»:
Առավել մանրամասն՝ «Հարթակ» թերթի այսօրվա համարում: