Երեկ մեկ դոլարի գինը կազմել է 435 դրամ՝ չնայած 31 միլիոն դոլարի արտարժութային ինտերվենցիային
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ, ինչպես և կանխատեսել էինք, դրամը կտրուկ արժեզրկում արձանագրեց: ՀՀ ֆոնդային բորսայում մեկ դոլարի գինը կազմեց 435 դրամ այն դեպքում, երբ անցած շաբաթվա վերջին օրը ՀՀ ԿԲ-ն սահմանել էր մեկ դոլար դիմաց 418 դրամ:
Ընդ որում, ԿԲ-ն երեկ ռեկորդային ծավալի ավելի քան 31 միլիոն դոլարի արտարժութային ինտերվենցիա է իրականացրել: Ընդհանուր առմամբ, երեք շաբաթվա ընթացքում ԿԲ-ն 92 մլն դոլարի ինտերվենցիա է արել դրամի արժեզրկումը կանխելու նպատակով (այդ գումարը ԿԲ-ն վերցնում է մեր արտաքին պահուստներից): Կանխել, ինչուպես տեսնում ենք, չի հաջողվել:
Կենտրոնական բանկը երեկ հայտարարություն է տարածել, որտեղ դրամի կտրուկ արժեզրկումը որակում է որպես «փոխարժեքի ճշգրտում»: Անհասկանալի է՝ եթե դրամի արժեզրկումը կամ, ինչպես ԿԲ-ն է որակում, «փոխարժեքի ճշգրտումը»՝ այդքան դրական հետևանքներ է ունենում, ինչո՞ւ էր այդ նույն ԿԲ-ն 92 մլն դոլար փոշիացնում դրամի արժեզրկումը կանխելու նպատակով»:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում: