«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը հերքում է, որ Երևանի քաղաքապետարանից գումար է պահանջել, թերթը՝ պնդում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը երեկ հերքման տեքստ է տարածել, որով ցանկացել է հերքել «Ժողովուրդ»-ի՝նոյեմբերի 21-ի համարում լույս տեսած հրապարակումը:
«Դատարան է ներկայացրել Երևանի քաղաքապետարանի միջոցով երրորդ անձի պարտավորության կատարման (չկատարման) հետևանքով ստեղծված իրավիճակում վճարման կարգադրություն արձակելու մասին դիմում՝ նպատակ ունենալով լուծել վճարման հարցը: Վերջինս, սակայն, մերժվել էր»,-նշել է «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ–ն իր հերքման մեջ, որը, պարզապես, ծիծաղ է հարուցում:
Ինչո՞ւ, բացատրենք. «Ժողովուրդ»-ի հրապարակած տեղեկությունները ոչ միայն ճիշտ են, այլև հաստատվում են նաև պաշտոնապես «Դատական տեղեկատվական համակարգում» (www.datalex.am) հրապարակված տեղեկությունում:
Ըստ այդմ, դիմողը «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ն է, իսկ պատասխանողն էլ՝ Երևանի քաղաքապետարանը, և ոչ թե ինչ-որ երրորդ անձ: Իսկ գործով վճռի մասին ոչինչ նշված չէ»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: