Ղազախստան ներմուծվող մսի տրանզիտը Ռուսաստանը կձևակերպի իր տարածքում
Նոյեմբերի 30-ից Ռուսաստանը Ղազախստանից ներմուծվող մսամթերքն իր տարածք կթույլատրի միայն Մաքսային միության սահմանում զննում անցնելուց հետո: Այս որոշման մասին այսօր հայտնել է Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարությունը. գրում է bbc.co.uk-ը:
Կայքի փոխանցմամբ՝ ավելի վաղ հայտարարվել էր, որ մաքսակետում բացահայտվել է մսամթերքի մաքսանենգություն: Մսամթերքը նախատեսված է եղել Ռուսաստանում իրացվելու համար: