Բելգիայում կոշտ տնտեսական քաղաքականության դեմ ուղղված եռօրյա գործադուլ է սկսվել
Այսօր Բելգիայի Էնո, Լիմբուրգ և Անտվերպեն նահանգներում ընդդեմ երկրի կոշտ տնտեսական քաղաքականության եռօրյա գործադուլ է մեկնարկել, որոնց նախաձեռնողներն են Վալոնիայի և Ֆլանդրիայի արհմիությունները: Գրում է Russian.rt.com-ը:
ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ գործադուլի մասնակիցները արգելափակել են դեպի Շարլերուա քաղաքի օդանավակայան տանող մուտքերը, ինչի արդյունքում ուղևորները ստիպված են ոտքով հասնել մինչև տերմինալներ:
Գործադուլին միացել են նաև հասարակական տրանսպորտի վարորդների մի մասը: