Այսօր Վիեննայում կարող է կայանալ Սերգեյ Լավրովի և Ջոն Քերրիի հանդիպումը
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին կարող են Վիեննայում ևս մեկ երկկողմանի հանդիպում անցկացնել: Գրում է Russian.rt.com-ը:
Այդ մասին հայտնել է ТАСС լրատվական գործակալությունը՝ հղում անելով ամերիկյան պատվիրակության աղբյուրին:
Ակնկալվող հանդիպումը տեղի կունենա Իրանի և «վեցնյակի» միջև Իրանի միջուկային ծրագրի կարգավորման հարցով Վիեննայում կայանալիք բանակցությունների շրջանակներում: