Կոնստանտին Դոլգովը անդրադարձել է Ուկրաինայում նեոնացիզմի դրսևորումներին
ՌԴ ԱԳ նախարարի՝ Մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության հարցերով լիազոր ղեկավար Կոնստանտին Դոլգովը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն՝ Ուկրաինայում նեոնացիզմի երևույթների դրսևորման նկատմամբ ադեկվատ արձագանքի բացակայությունը կարող է հանգեցնել նաև Եվրոպայում այդ երևույթի տարածմանը:Այս մասին գրում է Russian.rt.com-ը:
«Կասկած չկա նրանում, որ եթե ադեկվատ արձագանք չլինի Ուկրաինայում նեոնացիզմի դրսևորումների վերաբերյալ , իսկ դա դեռևս բացակայում է, ապա անկասկած այդ վարակը կարող է տարածվել նաև ուկրաինական սահմաններից դուրս», - հայտարարել է Դոլգովը: