Պուտինն ու Աբխազիայի նախագահը Սոչիում համաձայնագիր կստորագրեն
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում կհանդիպի Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջումբայի հետ, որտեղ նախատեսվում է երկու երկրների միջև ռազմավարական գործունեության համաձայնագիր ստորագրել:
Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Պուտինն ու Խաջիմբան այս տարվա օգոստոսին արդեն բանակցություններ են ունեցել, որտեղ քննարկվել է փաստաթուղթը:
Այս մասին գրում է Rambler.ru-ն: