Դոնեցկում բրիտանացի լրագրող է վիրավորվել
РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ բրիտանացի լրագրող Գրեմ Ֆիլիպսը բեկորային վնասվածք է ստացել Ուկրաինայի արևելքում՝ Դոնեցկից ոչ հեռու գտնվող Պեսկիում: Այդ մասին համապատասխան գրառում թվիթթերյան իր էջում կատարել է «Россия 24» հեռուստաընկերության լրագրող Եվգենի Պոդուբնին: Գրում է Russian.rt.com-ը:
Վերջինիս խոսքով՝ Գրեմ Ֆիլիպսը թեթև վնասվածք է ստացել, ինչի արդյունքում հոսպիտալացվել է:
Պոդուբնին հայտնել է, որ բրիտանացու վիճակը կայուն է և նա կարող է խոսել և քայլել: