Խոշոր ՃՏՊ՝ Նեպալում. զոհվել է 47 մարդ
Նեպալում ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է 47 մարդ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Փոխանցվում է, որ ավտոբուսի վարորդը չի կարողացել կառավարել ղեկը և մեքենան ընկել է գետը, ինչի հետևանքով զոհվել էր 47 և վիրավորվել 10 մարդ: Ավելի վաղ նշվել էր, որ զոհվել է 24 մարդ:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն Նեպալի ճանապարհները համարվում են աշախարհի ամենավտանգավոր ճանապարհներից մեկը: