Ուկրաինան բացատրություն է պահանջում Լուկաշենկոյից
Ուկրաինայի ԱԳՆ-ն դիմել է Բելառուսի ԱԳՆ-ին և խնդրել է բացատրություններ տալ Միսնակում տեղի ունեցած ուկրաինական "Океан Эльзы" խմբի համերգի ժամանակ տեղի ունեցած միջադեպի համար: Այս մասին հայտնում է 24today.net-ը:
Փոխանցվում է, որ համերգի ժամանակ իրավապահները երկրպագուների մոտից առգրավել են Ուկրաինայի դրոշը:
«Բելառուսի ԱԳՆ-ի գործընկերներ, դա նորմա՞լ է: Մի՞թե Ուկրաինայի դրոշը արգելված է Բելառուսում»,-այս մասին Twitter-յան իր միկրոբլոգում գրել է Ուկրաինայի ԱԳՆ-ի մամլո խոսնակը: