Իժևսկում 3.5 տարվա ազատազրկման է ենթարկվել ազգությամբ հայ «օրենքով գող»
Ինչպես հայտնի է դարձել «Прайм Крайм»-ին՝ Ուդմուրտիայի Հանրապետության շրջանային դատարանը 3.5 տարվա ազատազրկման է դատապարտել «օրենքով գող» 33-ամյա Գևորգ Գրիգորյանին, ով քրեական աշխարհում առավել հայտնի է Գևորիկ Նեֆտեկամսկի մականվամբ: Դատարանը նրան մեղավոր է ճանաչել մեծ քանակությամբ թմրանյութ պահելու համար:
Փոխանցվում է, որ Գևորիկը թագադրվել էր 2012 թվականին Լևան Բուլիսկերիայի հետ:
Նշվում է, որ նրան ձերբակալել էին 2013թվականի նոյեմբերին։ Դատավճիռը հայտարարելուց հետո Գրիգորյանին կալանքի տակ են առել անմիջապես դատարանի դահլիճում։