ՌԴ-ի բանակում iPhone-ի օգտագործումն արգելվել է
Ռուսաստանի բանակում թույլ է տրվում օգտագործել յուրաքանչյուր բջջային հեռախոս, բացառությամբ Apple ընկերության արտադրության բջջայինները: Այս մասին հայտնում է Лента.ру-ն:
Փոխանցվում է, որ համապատասխան տեղեկությունը հայտնվել է ՌԴ-ի պաշտպանության նախարարության պաշտոնական էջում:
«iPhone-ը մեզ մոտ արգելված է: Կարող եք ձեր հետ վերցնել ցանկացած բջջային հեռախոս, բացառությամբ Apple ընկերության արտադրության բջջայինները»,-ասվում է հաղորդագրության մեջ: