Թուրքիայի և ԱՄՆ-ի կապն ուժեղ է, քան երբևէ. Բայդեն
Անկարայում տեղի ունեցած համաժողովի ժամանակ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը ասել է, որ Թուրքիան և Ամերիկան միմյանց աջակցության կարիքն ունեն, իսկ նրանց 60-ամյա ռազմական դաշինքն ուժեղ է, քան երբևէ:Այս մասին գրում է bbc.co.uk-ը:
«Մենք բավականին երկար ժամանակ ենք համագործակցում, և ամենամեծ առավելությունն այն է, որ ես կրկին Թուրքիայում եմ՝ ընկերների և ՆԱՏՕ-ի դաշնակիցների շրջապատում»,-ասել է ԱՄՆ փոխնախագահը: