Ռուսաստանի և Աբխազիայի նախագահները նոյեմբերի 24-ին կստորագրեն Մաքսային միության համաձայնագիրը
Երկուշաբթի օրը Աբխազիայի նախագահը պաշտոնական այց կկատարի Ռուսաստան։ Իր այցի ընթացքում նախատեսված է, որ կստորագրվի Մաքսային միության համաձայնագիրը և կամրապնդվի ռազմավարական գործընկերությունը։ Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Նոյեմբերի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով Ռուսաստան կայցելի Աբխազիայի նախագահ՝ Ռաուլ Խաձիմբան։ Նախատեսվում է, որ Ռուսաստանի Դաշնության և Աբխազիայի Հանրապետության միջև կստորագրվի մաքսային միության և ռազմավարական գործընկերության համաձայնագիրը»,- ասվում է հաղորդագրության մեջ։