ԱՄՆ-ում հրդեհի հետևանքով սատկել է 32 ձի
ԱՄՆ-ի Վուդստոկի քաղաքում հրդեհի հետևանքով սատկել է 32 ձի։ Այս մասին հայտնում է NBC News-ը։
Միջադեպը տեղի է ունեցել ախոռներից մեկում, որտեղ այդ պահին գտնվում էր 37 ձի։ Ձիերից մի քանիսին հաջողվել է փախչել մոտակա արոտավայրը։
Հրդեհը բռնկվել է գիշերը, որը նկատել է սեփականատիրոջ որդին։ Հրդեհը արագորեն տարածվել է, փլուզվել է երկհարկանի գոմը։ Հրդեհի պատճառը դեռևս չի բացահայտվել: