Մագնուս Կարլսենը պահպանել է շախմատի աշխարհի չեմպիոնի կոչումը
Մագնուս Կարլսենը պահպանել է շախմատի աշխարհի չեմպիոնի կոչումը։ Այսօր, նոյեմբերի 23-ին նորվեգացի գրոսմաստերը Սոչիում տեղի ունեցած շախմատային խաղի 11-րդ փուլում հաղթնակ տարավ հնդկացի Վիշվանաթան Անանդի նկատմամբ։ Կարլսենը հաղթեց 6,5։4,5 հաշվով։ Այս մասին հաղորդում է ТАСС-ը։
«Ինչ-որ պահի, որոշեցի ռիսկի դիմել, բայց ռիսկը չարդարացվեց։ Կարլսենը սխալ քայլ չկատարեց։ Ինձ ոչինչ չէր մնում, միայն մինչև վերջ գնալուց։Ընդհանուր առմամբ, ամբողջ հանդիպման ընթացքում Կարլսենը ինձնից լավ էր խաղում»,- այս մասին խոստովանել է Անանդը։