Ձյան առատ տեղումներից հետո ԱՄՆ-ի հյուսիս-արևելքին ջրհեղեղներ են սպառնում
bbc.co.uk-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի հյուսիս-արևելքին ձյան առատ տեղումներից հետո ջրհեղեղներ են սպառնում:
Նոյեմբերի 19-21-ը երեք օրվա ընթացքում Բուֆֆալո քաղաքի Էրի շրջանում 214 սմ ձյուն է տեղացել, որն ուղեկցվել է փոթորկոտ քամով:
Նշվում է, որ ԱՄՆ-ի հյուսիս-արևելքում 13 մարդ զոհվել է սրտի կաթվածից ձյան մաքրման ժամանակ:
Սակայն, ինչպես փոխանցվում է, կիրակի օրը ձյանը կարող են փոխարինել անձրևներ: