Աֆղանստանում վոլեյբոլի մրցաշարի ընթացքում իրականացված ահաբեկչության հետևանքով 45 մարդ է զոհվել
Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Աֆղանստանում վոլեյբոլի մրցաշարի ընթացքում իրականացված ահաբեկչության հետևանքով 45 մարդ է զոհվել: Գրում է Gazeta.ru-ն:
Իսկ վիրավորների մասին տվյալները դեռևս հստակեցվում են:
Պայթյունը տեղի է ունեցել երկրի արևելյան շրջաններից մեկում մահապարտ ահաբեկչի կողմից իրականացված գործողությունների արդյունքում:
Մրցաշարն անցկացվում էր Պակտիկայի մարզում, որը սահմանակից է Պակիստանին: