Գերմանիայի արտգործնախարարը հանդես է եկել հայտարարությամբ
Գերմանիայի արտաքին գործերի գերատեսչության ղեկավար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն՝ դեմ է, որպեսզի Ուկրաինան անդամակցի ՆԱՏՕ-ին: Գրում է Russian.rt.com-ը:
Շտայնմայերն ընդգծել է, որ իրեն անիրական է թվում նաև մոտակա ժամանակաշրջանում Ուկրաինայի՝ անդամակցումը ԵՄ-ին:
«Երկրի տնտեսական և քաղաքական արդիականացումը մի քանի սերունդների նախագիծ է հանդիսանում», - հայտարարել է Շտայնմայերը՝ հավելելով, որ Կիևը պետք է անհապաղ սկսի համապատասխան բարեփոխումների իրականացումը: