Իսրայելցի զինվորականները Գազայի հատվածում պաղեստինցու վրա են կրակել
Իսրայելցի սահմանապահները Գազայի հատվածի հյուսիսային շրջանում կրակել են մի պաղեստինցու վրա: Այդ մասին հայտնել է ТАСС լրատվական գործակալությունը՝ հղում անելով Sky News Arabiya հեռուստաընկերությանը: Գրում է Russian.rt.com-ը:
Դա օգոստոս ամսին անկլավում անժամկետ հայտարարված հրադադարի ռեժիմից հետո գրանցված առաջին դեպքն է եղել:
Նախնական տվյալներով՝ 30-ամյա Գազայի բնակչի վրա իսրայելցիները կրակել են որսի ընթացքում: Սակայն իսրայելական բանակի ներկայացուցիչները դեռևս չեն մեկնաբանել տեղի ունեցած միջադեպը: