ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը խոստացել է աջակցել Քենիային ահաբեկչության դեմ մղվող պայքարում
ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը դատապարտել է Քենիայում ավտոբուսի վրա իրականացված զինված հարձակումը, որի արդյունքում 28 մարդ էր զոհվել: Գրում է Russian.rt.c om-ը:
«Գլխավոր քարտուղարը խոստանում է աջակցություն ցուցաբերել Քենիայի ժողովրդին և տարածաշրջանի այլ երկրներին ահաբեկչության դեմ մղվող պայքարում: Նա հույս ունի, որ հարձակման պատասխանատուները շուտով կհանձնվեն արդարադատությանը», - ասվել է քարտուղարի գրասենյակի կողմից տարածված հայտարարության մեջ: