Ճապոնիայի իշխանությունները փոխել են երկրաշարժի արդյունքում տուժածների մասին տվյալները
РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ճապոնիայի ոստիկանությունը հստակեցրել է Հոնսյու կղզում գտնվող Նագանո պրեֆեկտուրայում գրանցված երկրաշարժի հետևանքով տուժածների մասին տվյալները: Գրում է Russian.rt.com-ը:
Նոր տվյալների համաձայն՝ նախկինում հրապարակված 57 տուժածների թիվը փոխվել է 39-ի:
Առավել հզոր ստորգետնյա ցնցումներ գրանցվել են Հակուբա, Օգավա գյուղերում և Նագանո քաղաքում:
Առաջին ժամերի ընթացքում փրկարարներին հաջողվել է փլատակների տակից հանել 21 անձանց, որոնց թվում նաև երկուամյա երեխայի: Ցունամիի առաջացման վտանգի մասին չի հայտարարվել: