Իրանի նախագահի այցը և հետևանքները
Չնայած Իրանի նախագահ Հասան Ռուհանիի այցի ընթացքում գոնե արտաքուստ պահպանված դիվանագիտական «բարի կամքի» դրսևորումներին, ակնհայտ է, որ Բաքվի բռնապետական վարչակարգը չի դադարում Իսլամական Հանրապետությունն իր համար դիտարկել որպես մշտական վտանգի աղբյուր:
Իրանի նախագահի այցին հաջորդած ժամանակահատվածում շիայական աշուրայի սգո ծիսակատարությունների շրջանակներում կրկին հակաիշխանական կոչեր են հնչեցվել հենց Ապշերոնում՝ Բաքվի վերահսկողությունից փաստացիորեն դուրս գտնվող թաթաբնակ Նարդարան ավանում, որտեղ իրանական այաթոլլահների ազդեցությունը գրեթե անսահմանափակ է:
Մյուս կողմից՝ աշուրայի արարողությանը մասնակցելու նպատակով հայրենի Լենքորան քաղաք էր ժամանել նաև հայտնի «օրենքով գող» ազգությամբ թալիշ Ռովշան Լենքորանսկին, ով ըստ որոշ տվյալների՝ գաղտնի աջակցում է թալիշական ազատագրական շարժման բջիջներին հենց Թալիշստանի ներսում:
Այն որ Բաքվի բռնապետական վարչակարգն ակնհայտորեն վախենում է թե՛ թալիշական և թե՛ թաթական ազատագրական շարժումների ակտիվացրումից,
որոնք բացի ազգայնական բաղադրիչից, որոշ դեպքերում ունեն նաև Թեհրանի կողմից խրախուսվող շիայական դիմադրության տարրեր, փաստվում է նաև այսօր տարածված այն տեղեկատվությամբ, ըստ որի՝ Բաքուն երեք լրացուցիչ սահմանապահ կայազորներով Թալիշստանի բարձրալեռնային գոտում ամրացրել է Իրանի հետ սահմանը՝ հավանաբար բացառելու համար այդ տարածքով իրանական հնարավոր գաղտնի օժանդակությունը նշված շարժումներին:
Վարդան Ոսկանյան. ֆեյսբուք