Իր գործունեության ընթացքում ինչե՞ր է արել «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարը
«Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարը կամ շոուն հաճախ անդրադառնում է մարդկանց ովքեր հայտնվել են դժբախտության մեջ՝ ձեռք են բերել առողջական լուրջ խնդիրներ:Այդ մարդիկ դիմում և մասնակցում են այդ հաղորդմանը միայն մի նպատակով,որպիսզի իրենց օգնեն հասնելու համապատասխան երկիր,համապատասխան բուժհաստատություն և բուժում ստանան:
Հաղորդման ընթացքում հայտնվում է հաշվեհամար և վերջ,ավարտվում է հերթական հաղորդումը,սպասում ենք հաջորդ հաղորդմանն ու հյուրին...Հարգելի ,,Կիսաբաց լուսամուտներ,,-ի ստեղծագործական թիմ, ձեր հաղորդման միջոցով եղե՞լ է մեկ մարդ ով գոնե հավաքել է անհրաժեշտ գումարն ու մեկնել բուժման:
Թե դուք միայն աշխատում եք հաղորդմանը լսարան ապահովելու համար...Երբևէ ձեր հեռուստաընկերությունը կազմակերպել է անվանական դրամահավաք այն մարդկանց համար ովքեր մասնակցել են ձեր հաղորդմանը՝ ակնընկալելով որոշակի չափի գումար բուժօգնության համար:
Կարեն Հովհաննիսյան. ֆեյսբուք