Թբիլիսիում կայացել է Վրաստանի էկոնոմիկայի նախարար Կախա Բենդուկիձեի թաղման արարողությունը
Թբիլիսիում կայացել է հայտնի բարեփոխիչ, Վրաստանի էկոնոմիկայի նախարար Կախա Բենդուկիձեի թաղման արարողությունը:
Նա հողին է հանձնվել Թբիլիսիի Կուկիա գերեզմանատանը՝ մոր հարևանությամբ:
Նա նման ցանկություն հայտնել էր դեռ ավելի վաղ, երբ հիվանդության ախտանիշներ էին ի հայտ եկել:
Բենդուկիձեն մահացել էր Լոնդոնում նոյեմբերի 13-ին՝ 58 տարեկան հասակում: Ենթադրաբար, մահվան պատճառը սրտի կաթվածն էր: