Մեծ սկանդալ ԱՄՆ-ի մեդիադաշտում. հեղինակավոր հեռուստաալիքները չեն ցուցադրել Օբամայի ելույթը
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ելույթի ժամանակ որոշ հեռուստալիքներ չեն ցուցադրել նրա ելույթը: Օրինակ՝ CBS-ն այդ ժամանակ ցուցադրել է հայտնի հաղորդումներից մեկը՝ «Մեծ պայթյունը թեզը», իսկ ABC հեռուստաալիքը՝ «Կրքի անատոմիա»-ն: Չնայած այդ հանգամանքին՝ որոշ ալիքներ՝ CNN, Fox News, PBC-ը, ինչպես նաև Univision և Telemundo հեռուստաալիքները, որոնք իսպանալեզու են, ցուցադրել են Օբամայի ելույթը: Այս մասին հայտնում է Lifnews.ru-ն:
Համաձայն ԱՄՆ-ում ձևավորված ավանդույթի՝ սովորաբար ԱՄՆ նախագահի ելույթը ցուցադրում են բոլոր ալիքները, հատկապես, երբ այն ուղիղ եթեր է: Սակայն, երբեմն քաղաքական դրդապատճառներից ելնելով, հեռուստաընկերության ղեկավարությունը կարող է չհեռարձակել քաղաքական գործչի ելույթը, այդ թվում նաև երկրի նախագահինը:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ելույթը չցուցադրելն արդեն մեծ սկանդալ է բարձրացրել ԱՄՆ-ի մեդիադաշտում: Ըստ մասնագետների՝ այն ինչ կատարվեց, մտածելու, ինչպես նաև անհանգստանալու տեղիք է տալիս: