«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին ցանկանում է լքել կատալոնական «Բարսելոնա» ակումբը և Իսպանիան
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին ցանկանում է լքել կատալոնական «Բարսելոնա» ակումբը և Իսպանիան: Այս քայլի պատճառ է հանդիսացել այն հանգամանքը, որ Իսպանիայի հարկային տեսչության հետաքրքրության շրջանակներում է հայտնվել՝ հարկերը ժամանակին չվճարելու պատճառով:
Երկու օր առաջ տեղեկություններ էին տարածվել, ըստ որի՝ «Բարսելոնան» պատրաստվում է Մեսսիին վաճառել 2016 թվականին բացվող տրանսֆերտի շրջանակներում։
Մեսսին վերջերս 52 մլն եվրո է վճարել Իսպանիայի պետբյուջե, սակայն նրա նկատմամբ հարուցված գործը, որով Մեսսին մեղադրվում է հարկերից խուսափելու մեջ, չի փակվել։