ԼՂՀ ռազմական օդուժի ՄԻ-24 ուղղաթիռի անձնակազմի անդամները հետմահու պարգևատրվել են «Արիության համար» մեդալով
Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 22-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի' «Արիության համար» մեդալով հետմահու պարգեւատրվել են Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու հետեւանքով ուսումնավարժական թռիչքի ժամանակ խոցված ԼՂՀ ռազմական օդուժի ՄԻ-24 ուղղաթիռի անձնակազմի անդամներ մայոր Սերգեյ Սահակյանը, ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը, լեյտենանտ Ազատ Սահակյանը: