Թուրքական կուսակցություններից մեկի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը միջազգային հանրության մոտ մեծ արձագանք կստանա. թուրքագետ
Օրերս Թուրքիայում «Կանաչների և ձախերի միություն»-ը հայտարարեց, որ ընդունում է Հայոց ցեղասպանությունը: «Ձախերի» այս քայլին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ թուրքագետ Գևորգ Պետրոսյանը:
«Սա իհարկե ուրախալի է, բայց նման որոշումը Թուրքիայի վրա լուրջ ազդեցություն չի կարող ունենալ, քանի որ այս կուսակցությունը աչքի ընկնողներից չէ: Բայց սա միջազգային հանրությունում մեծ արձագանք կստանա: Մեզ համար սա կարևոր որոշում է»,-նշեց բանախոսը:
Ըստ թուրքագետի՝ այս որոշումը որ միայն հայկական շահերից է բխում, այլ նաև դրական է ազնդրադառնալու Թուրքիայի վրա, որի իմիջը 2015 թվականին ընդառաջ բարձրանում է և Թուրքիան կդիտարկվի որպես ժողովրդավար երկիր:
Բանախոսը նկատեց, որ «ձախերը» նման քայլով նպատակ չեն ունեցել նպաստելու Թուրքիայի իմիջը բարձրացնելուն, քանի որ կուսակցությունը բազմիցս ակտիվ է եղել հայոց ցեղասպանության ճանաչման հարցում. «Այս ամենի հետ մեկտեղ «ձախերի» նման քայլը Թուրքիային որոշակի դիվիդենտ է տալու»,-եզրափակեց բանախոսը:
Վարդուհի Ստեփանյան