Արևմուտքը և ՌԴ-ն փոխանակվել են լրտեսներով
Ռուս լրտեսը, ով անցած տարի իր ամուսնու հետ բանտարկվել էր Գերմանիայում՝ ազատ է արձակվել և վերադարձել հայրենիք: Այս մասին հայտնում է գրում է գերմանական Focus գործակալությունը:
«48-ամյա կինը, ով հայտնի է Գեյդրուն Անշլագ մականվամբ, ազատ է արձակվել երկու օր առաջ և ետ է վերադարձել Ռուսաստան, իսկ նրա 53-ամյա ամուսինը, ով հայտնի է Անդրեսա անվամբ, դեռևս մնում է բանտարկության մեջ»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Փոխանցվում է, որ Անշլագը կարող էր ազատության մեջ հայտնվել ձեռք բերված պայմանավորվածության շրջանակներում, որով ավելի վաղ Ռուսաստանի բանտից ազատ էին արձակվել երեք լրտես: