ՏԻՄ ընտրությունները շարունակում են անցնել թեժ մրցակցության պայմաններում
«Հրապարակ» թերթը գրում է. «Թեև ոչ իշխանական ուժերն առանձնապես հետաքրքրություն չեն ցուցաբերում ՏԻՄ ընտրությունների նկատմամբ և որոշել են մանրմունր գործերով չզբաղվել ու իշխանությունը միանգամից և ամբողջական վերցնել, բայց դա չի խանգարում, որպեսզի ՏԻՄ ընտրություններն անցնեն թեժ մրցակցության պայմաններում:
Վիճակը սրված է հատկապես Արմավիրի մարզի Շահումյան համայնքում, թեպետ ընտրությունները դեկտեմբերի 14-ին են, բայց նախընտրական կրքերն արդեն եռում են: Այստեղ ոչ միայն երկու ՀՀԿ-ականների, այլև մի ամբողջ ազգուտակի միջև է թեժ պայքար գնում:
Գործող գյուղապետ Արթուր Յայլոյանի դեմ թեկնածություն է առաջադրել հորեղբորորդին՝ Արայիկ Յայլոյանը: Գյուղում մեծ դժգոհություն կա գյուղապետի դեմ, ով, ասացին, գողության համար նախկինում դատապարտվել է»:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: