Ոչ թե Նաղդալյանն է Հռոմի պապի մոտ գնում, այլ պապն է գնալու Բրյուսել
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ-ում լուր էր պտտվում, թե ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը գնացել է Հռոմ՝ պապի հետ հանդիպելու: Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող Նաղդալյանին հարցրինք՝ գնալո՞ւ եք Վատիկան:
Պատասխանեց, որ ոչ թե ինքն է գնալու Վատիկան, այլ Պապն է գնալու Բրյուսել: «Պապն այցելելու է Բրյուսել, հանդիպի ԵԽԽՎ մշտական կոմիտեի անդամների հետ, ու քանի որ ես՝ որպես հայկական պատվիրակության ղեկավար, ԵԽԽՎ մշտական կոմիտեի անդամ եմ, նույնպես կհանդիպեմ Պապին»: Չե՞ք հետաքրքրվելու՝ Պապը Ցեղասպանության 100-ամյակին գալո՞ւ է Հայաստան:
«Առայժմ հայտնի չէ հանդիպման ձևաչափը, եթե այն ընթանա հարցուպատասխանի ֆորմատով, որոշ հարցադրումներ, անշուշտ կլինեն»: Ի դեպ, բավական ժամանակ ԱԺ-ում չերևացող Հերմինե Նաղդալյանը դրանից հետո էլ կմեկնի Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու միջխորհրդարանական նիստին, որը տեղի կունենա նոյեմբերի 28-29-ին»:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: