Համակարգչային խաղերը ծերերի համար անտիդեպրեսանտ են
Համակարգչային խաղերը ծերերին օգնում են հեշտությամբ դուրս գալ դեպրեսիայից:
Եթե անտիդեպրեսանտները Ձեզ չեն օգնում, հաշվի առեք, որ համակարգչային խաղերը նույնպես բուժիչ են: Այս մեթոդի արդյունավետությունը ապացուցված է հետազոտություններով:
Ըստ rambler.ru-ի՝ նման եզրակացության եկել են Չինաստանի և ԱՄՆ-ի գիտնականները: Նրանք դա ապացուցել են փորձի մեջ 50-ից 88 տարեկան 272 կամավորների ընգրկելով: