ՌԴ-ի դեմ պատժամիջոցների չեղյալ համարումը հնարավոր է միայն Մինսկի համաձայնագրի իրականցման դեպքում. Բայդեն
Արևմուքի կողմից Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների չեղյալ համարումը հնարավոր կլինի այն դեպքում, երբ Ռուսաստանը կատարի Ուկրաինայի հարցով Մինսկի համաձայնագրի պայմանները: Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը: Գրում է РИА Новости-ն:
«Եթե Ռուսաստանը կատարեր իր պարտականություններն ու հարգեր Ուկրաինայի սուվերենությունն ու տարածքային ամբողջականությունը, ապա մենք կարող էինք սկսել ռացիոնալ քննարկումներ պատժամիջոցների վերաբերյալ, սակայն դա դեռևս տեղի չի ունեցել»,-ասել է Բայդենը Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ Կիևում հանդիպումից հետո: