Լիբիայի ՌՕ ուժերը ռմբակոծել են իսլամիստների դիրքերը Տրիպոլիում
Լիբիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հերթական հարվածներն են իրականացրել իսլամիստների ռադիկալ խմբավորումների դիրքերի ուղղությամբ երկրի մայրաքաղաք Տրիպոլիում: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում անելով Sky News Arabia հեռուստաալիքին:
Sky News Arabia-ի տվյալների համաձայն՝ հարվածներն իրականացվել են Բիր-էլ-Գանեմ և Շելգուդե արվարձաններում ծայրահեղականների դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով ոչնչացվել են ռազմական տեխնիկայի որոշ միավորներ, այդ թվում տանկեր, ինչպես նաև մի քանի ծանր զենք: