Ռուսաստանը կկառուցի Ուկրաինան շրջանցող երկաթգիծ հարավային հատվածում
Ռուսաստանը որոշում է կայացրել վերսկսելու հարավային երկաթգծի վերակառուցումը՝ շրջանցելով Ուկրաինան:
Դաշնային պաշտոնյաներից մեկը TАСС-ին հայտնել է, որ այդ նախագծի արժեքը 55 միլիարդ ռուբլի է:
Նրա խոսքով՝ ֆինանսավորումը հավասարաչափ մարումներով կտրամադրվի առաջիկա երեք տարիների ընթացքում:
Տվյալ երկաթգծի շինարարության համար նախատեսվում է 7 միլիարդ ռուբլի՝ մինչև 2015 թ., 18.5 միլիարդ ռուբլի՝ մինչև 2016թ. և 31.1 միլիարդ ռուբլի՝ մինչև 2017թ.: