Պորոշենկոն և Մերկելը խրախուսել են Մինսկի բանակցությունների ֆորմատը
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նշել են եռակողմ կոնտակտային խմբի (Ուկրաինա-ԵԱՀԿ-ՌԴ) բանակցությունների շարունակման անհրաժեշտությունը: Այս մասին ասվում է Ուկրաինայի նախագահի վարչակազմի կայքում: Գրում է РИА Новости-ն:
«Պյոտր Պորոշենկոն և Անգելա Մերկելը քննարկել են Դոնբասի իրավիճակը: Նրանք համաձայնության են եկել այն հարցում, որ եռակողմ բանակցությունների շարունակումը կարևոր մեխանիզմ է, որը կարող է ապահովել Մինսկի համաձայնագրերի իրականացումը՝ Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում կոնֆլիկտի կարգավորման նպատակով»,-ասվում է հաղորդագրության մեջ: