Պաղեստինի պետության ճանաչումը չի կարող լուծել կոնֆլիկտը. Մերկել
Գերմանիան մտադիր չէ մոտ ժամանակներս ճանաչել Պաղեստինի պետությունը, քանզի այն չի կարող լուծել պաղեստինաիսրայելական կոնֆլիկտը: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Գրում է РИА Новости-ն:
«Պաղեստինի պետության միակողմանի ճանաչումը չի տանի դեպի մեր նպատակակետը»,-ասել է Մերկելը:
Կանցլերի խոսքով՝ ներկայումս անհրաժեշտ է նախևառաջ կենտրոնացնել ջանքերը պաղեստինաիսրայելական բանակցությունների ակտիվացման գործընթացի հարցում, որը «թվում է չափազանց բարդ ներկայիս պայմաններում»: