Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (նոյեմբերի 20-ից 21-ը)
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի' նոյեմբերի 20-ից 21-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքից բացահայտվել է 11-ը:
Բացահայտվել է խարդախության' 7, ապօրինի ծառահատման՝ 1, գողության և յուրացման 4-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության՝ 3, ավազակային հարձակման, մարմնական վնասվածք հասցնելու և խարդախության 1-ական դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 16-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: